Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:06-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը:


Հրապարակվել է։ 20:58 20/10/2019