Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի 28-ամյա բնակիչն ավտոմեքենայով կողաշրջվել է

Հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Ալիկ Ա-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ալիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «ԳազպրոմԱրմենիա»-ում։


Հրապարակվել է։ 08:03 11/07/2020