Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանում այրվել է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենա


Հունվարի 11-ին, ժամը 01:17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նար-Դոսի փողոցում այրվում է տուն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Նար-Դոսի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել՝ 01:53-ին: Այրվել է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան:

Հրապարակվել է։ 07:53 11/01/2020