+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ո՞րն է Նոյեմբերյանի սահմանագոտում իրավիճակի սրացման պատճառը


Տեւական  հրադադարից հետո Տավուշի  մ արզի Նոյեմբերյանի  սահմանագոտում  կրկին իրավիճակը սրվել է , ադրբեջանական  զինուժը  կրկին  ոտնձգությունների է դիմել։ Հուլիսի 28-ին, ժամը 18:40-ի սահմաններում,  Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված  սահմանապահ  զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով  գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Բուլղադարյանը մահացել է:  Արման Բուլղադրայանը Վանաձորի բնակիչ էր, նրա 24-ամյակը հուլիսի 11-ին  էր  լրացել։ Հուլիսի 28-ին , ժամը 2310-ին   Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանապահ դիրքերից   Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է  տեղափոխվել  պայմանագրային զինծառառող, Նոյեմբերյանի տարածաշրջանի  Զորական գյուղի բնակիչ, 1986թ ծնված Վլադիմիր Օսիպյանը։  Նա ձախ արմնկային շրջանում հրազենային վիրավորում է  ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի  վարչական  ղեկավար Նարեկ  Սահակյանը հայտնեց, որ  հուլիսի  28-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը  Ղազախի շրջանի  Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից, հրաձգային зենքերից   կրակ է  բացել  Հայաստան-Վրաստան  միջպետական  ավ տոճանապարհի  մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս  ճանապարհի հարեւանությամբ  գտնվող հայկական պաշտպանական դիրքերի  ուղղությամբ , ադրբեջանական գնդակների մի մասը  կարող  էին ընկած  լինել հայկական   պաշտպանկան  դիրքերից ոչ հեռու գտնվող   միջպետական ավտոճանապարհին ։ Այդ պատճառով  հուլիսի 28-ին, ժամը 2230-ից, մոտ  կես ժամ միջպետական  այդ  ճանապարհը երթեւեկության համար փակ է եղել , այդ ընթացքում ավտոմեքենաների  երթեւեկը կատարվել է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, ադրբեջանական գնդակոծությունից համեմ ատաբար անվտանգ   ավտոճանապարհով։ Նշենք, որ   հուլիսի  27-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ դիրքերում կրծքավանդակի աջ կեսում հրազենային վնասվածք  է    ստացել  պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ, 1992թ ծնված Վազգեն   Ուլուխանյանը ։

Նոյեմբերյանի սահմանագոտում իրավիճակի սրացման պատճառն այն է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանի մի հատվածում  հայկական  եւ ադրբեջանական  զինուժի կողմից տեղի են ունենում դիրքերի ամրացման, նոր հենակետերի կառուցման աշխատանքներ,  երկու կողմերի դիրքերը մոտեցել են։ Դա էլ հանգեցրել է   սահմանի այդ հատվածում  լարվածության։

Հրապարակվել է։ 11:16 30/07/2019