Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ողբերգական վթար Տավուշում. 3 վիրավորներից Mercedes-ի վարորդի եղբայրը հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ)


Տավուշի մարզում, նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:15-ի սահմաններում Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 124-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 42-ամյա Արտակ Սարգսյանի վարած Nissan Bluebird Sylphy 43 NN 334 համարանիշի եւ 50-ամյա Մայիս Այդինյանի վարած Mercedes մակնիշի 33 PՏ 969 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Ա. Սարգսյանը, Մ. Այդինյանը, վերջինիս ուղեւոր, Երեւանի բնակիչ, 45-ամյա Նիկոլայ Այդինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու մահացած ուղեւորը հարազատ եղբայրներ են: Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների եւ քաղաքացիների օգնությամբ քարշակով տեղափոխվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Հրապարակվել է։ 09:15 26/11/2019