Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Որոնվում է կորած Քոթիկ շունը

Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչ Գեորգի Վանյանը Ֆեյսբուքում գրել է  <<ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությանը

Հարգելի պարոն/տիկին,

Կարդացի Voskan Sargsyan-ի հոդվածը, որ հունիսի 12-ին
Իջևան քաղաքի Անկախության փողոցում շունն ընկել է դիտահորը և ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը շանը դուրս է բերել դիտահորից:

Իմ շունը կորել է, խնդրում եմ, եթե ունեք փրկված շան լուսանկարը, ուղարկեք:

Նաև մեկնաբանությունների հատվածում կցում եմ իմ շան լուսանկարները, եթե այս շանն եք փրկել, խնդրում եմ տեղեկացնել:

Կանխավ շնորհակալությամբ`
Գեորգի Վանյան
Տավուշի մարզի Իջևանի Ներքին Ծաղկավան համայնք
055 40 14 59>>։

Գեորգի Վանյանը հետո  գրառել է , որ ինքը Փրկարար ծառայությունց տեղեկացել է , թե  Իջեւանում  փրկված շունը  Քոթիկը չէ,  2 ամսական ձագուկ է եղել:

Հրապարակվել է։ 07:36 13/06/2020