Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոսկեպարի սահմանագոտում 2 երինջ ականների պայթյուններից վնասվել են


Հունիսի 19-ին, ժամը 17-ի սահմաններում  Ոսկեպար գյուղի բնակիչներին պատկանող 2 երինջ հայտնվել են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց  ներքեւ գտնվող, սահմանամերձ, ականապատ դաշտում։  Հակահետեւակային ականների  պայթյուններից  երինջների ոտնաթաթերը պոկվել են։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացանք, որ Մհեր Ալավերդյանի երինջը կարողացել է վիրավոր վիճակում դուրս գալ ականապատ դաշտից, իսկ Արտեմ Մանուչարյանի երինջը  գտնվում է ականապատ գոտում։ Չնայած սահմանամերձ, ականապատ գոտին փշալարով տարանջատված է , սակայն անասունները կանաչ խոտի փնտրտուքով, գետի եզերքով  հայտնվում են այդ տարածքում։

Հրապարակվել է։ 16:25 19/06/2019