Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ուժգին քամուց ծառեր են ընկել, միջպետական ավտոճանապարհը որոշ ժամանակ փակ է եղել

Փետրվարի 7-ին , ժամը 17-ի սահմաններում Հայաստան Վրաստան միջպետական ավտոճանապարհին, Պտղավան գյուղի մոտ  ուժգին քամին տապալել  է ճանապարհի եզրի մեծ ծառ։ Այն ընկել է ճանապարհին, որոշ ժամանակ  ճանապարհը փակ է եղել։   Գրեթե նույն ժամանակահատվածում միջպետական ավտոճանապարհի Զորական-Հաղթանակ հատվածում քամուց   ծառ է ընկել, որը այնքան էլ մեծ չի եղել։  Այն ճանապարհից հեռացնելու համար որոշ ժամանակ է պահանջվել։

Հրապարակվել է։ 15:15 07/02/2020