Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փաստաբանը դեպքի հանգամանքները բացահայտելու համար միջնորդություններ է ներկայացրել


Լրատվամիջոցները ներկայացրել են  Դիլիջանի «Գետափ»   ռեստորանա-հյուրանոցային  համալիրում  շան սպանության  պատմությունը։ Դրա մեջ մեղադրվող  Սուրեն Աղաջանյանի փաստաբան  Ռոբերտ Ալիխանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հաստատելու համար անհրաժեշտ է, որ  ապացուցված լինի կենդանու մահը, հասցված վնասվածքի բնույթը, ինչպես նաեւ այն, որ կենդանու մահը վրա է հասել  շան տանջամահ լինելու հետեւանքով, ապացուցված լինի կատարողի դիտավորությունը՝ կենդանուն դաժան եւ ցավագին մահ պատճառելու։ Պաշտպանը հայտնեց,որ նախաքննական մարմնին միջնորդել են նշանակել փորձաքննություն, որի հիման  վրա միայն ապացուցված կլինի կենդանու մահվան պատճառը, շան առողջությանը  պատճառված վնասի բնույթը։  Միջնորդություն է ներկայացվել  նաեւ  գտնել հանցագործության օբյեկտ հանդիսացող կենդանուն, նշանակել դատաձգաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե թե կրակոցի պահին ի՞նչ դիրքում են գտնվել կրակողն ու կենդանին, քանի՞ կրակոց է արձակվել, կրակոցները  եղել են  նպատակայի՞ն, թիրախավորվա՞ծ, թե՝ ոչ։

Հրապարակվել է։ 17:09 21/12/2019