Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փրկարարները Բերդ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տարեց մարդու դին


Հունիսի 15-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա.Ա.-ի (ծնված 1931 թ.) դին:

mes.am

 

Հրապարակվել է։ 11:49 17/06/2019