Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

 

Հուլիսի 6-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը (մոտ 5 մ) հեռացրել են երթևեկելի հատվածից:

Հրապարակվել է։ 06:01 07/07/2020