Oգոստոսի 8-ին, ժամը 15:17-ին «911»
ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է
տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.16:40-ին, մարվել՝ ժ.16:45-ին: Պառավաքար գյուղի
9-րդ փողոցում այրվել է տներից մեկի տանիքը՝ մոտ 20 քմ և բակում խոտածածկույթ՝
2500 քմ:
Օգոստոսի
8-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի
Արծվաբերդ գյուղում «Ըլնքար ձոր» կոչվող հանդամասում այրվում են մեղվափեթակներ: Դեպքի
վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 18:00-ին: Պարզվել է, որ այրվել է 14
հա խոտածածկ տարածք, 30 մեղվափեթակներ (15-ը՝ մասամբ), 100 խնձորենի, 30 դեղձենի,
6 հոնի և 15 ընկուզենի:
Հրապարակվել է։ 05:53 09/08/2019