Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պտղավանում արհեստական քարաթափում արեցին, մնաց Այրումը

Վերջերս  Այրում համայնքի մաս կազմող   Պտղավ ան գյուղի տարածքում քարաթափում  էր եղել, առկա էր  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին  նոր քարաթափման վտանգ։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ  Հայաստանի Փրկարար Ծառայության աշխատակիցները, Հ Երմիշյանի գլխավորությամբ  ժամանել են Պտղավան,  դոմկրատների՝ ամբարձիչների միջոցով արհեստական քարաթափում  են  են  կատարել։

  Առկա է մեկ այլ, ավելի մեծ քարերի թափման վտանգի  օջախ։  Այրում  քաղաքի տարածքում  միջպետական ավտոճանապարհին կախված ճայռերից հսկա քարերի թափման վտանգը մշտապես կախված է այդ ճանապարհով երթեւեկողների գլխին;  ԱԻՆ  Փրկարար ծառայության մասնագետները  պատրաստակամ  են  այդ հատվածում պայթեցում  կատարելու, սակայն դրա համար հարկավոր է  ներքեւում հողից 2  հարթակ կառուցել, որպեսզի պայթյունից հետո  առաջացած  ճայռաբեկորները   խրվեն-մն ան այդ հարթակներում, վնասներ չպատճառեն։ Այդ հարթակների կառուցման համար Այրում համայնքի ղեկավարը մտադիր  է դիմել  այդ տարածաշրջանում  ճանապարհաշինական աշխատանքներ կատարող ընկերություններին, որպեսզի նրանք  աջակցեն  շինարարական տեխնիկայով։ 



Հրապարակվել է։ 09:23 20/06/2020