+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանագոտում վիրավորվածը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ է,նրա վիճակը կայուն ծանր է


Հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել  պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Սանահին  գյուղի բնակիչ, 1992թ ծնված Վազգեն Սամվելի Ուլուխանյանը ։ Նա  կրծքավանդակի աջ կեսում հրազենային վնասվածք է ստացել։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրա վիճակը կայուն ծանր է; Վիրավորը առաջիկայում ռեանոմոբիլով կտեղափոխվի Երեւան։

Հրապարակվել է։ 09:20 27/07/2019