Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սարիգյուղում հայտնաբերված արկի պայթուցիչը տեղում վնասազերծվել է


Նոյեմբերի 3-ին, ժամը 13:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Ժամը 17:44-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից պայթուցիչը տեղում վնասազերծվել է:

 

Հրապարակվել է։ 17:17 04/11/2019