Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը:

Աղբյուրը՝ Razm.info 

Հրապարակվել է։ 08:52 14/07/2020