Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թեղուտի սկզբնամասում բախվել են այդ գյուղի 24-ամյա եւ 17-ամյա բնակիչների վարած ավտոմեքենաները

Այսօր՝ հունիսի 29-ին, Ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայր տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Թեղուտ բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Վահիգ Ա.-ի վարած Opel Astra եւ 17-ամյա Հարություն Պ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Հրապարակվել է։ 17:41 29/06/2020