Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշ գյուղում «ՎԱԶ-2121» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին(լուսանկարներ)

Հոկտեմբերի 22-ին, ժամը 03:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տավուշ գյուղի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ք., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 


Հրապարակվել է։ 07:01 22/10/2019