+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզում 39 հեկտար տարածք է այրվել


Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 68 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվել է 3200 քմ, Բերդ քաղաքում՝ 1 հա, Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 2 հա, Բագրատաշեն գյուղում՝ մոտ 3000 քմ, Բերքաբեր գյուղում՝ մոտ 8 հա, Մովսես գյուղում՝ մոտ 10 հա, Այգեհովիտ գյուղում՝ 7 հա, Բարեկամավան գյուղում՝ 10 հա:

Հրապարակվել է։ 07:51 23/08/2019