Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Tert.am․ Գյուղում խուճապ չկա, մենք էլ այստեղից երբեք չենք թողնի, գնա. Չինարի գյուղի բնակիչներ (տեսանյութ)

Tert.am-ի նկարահանող խումբը գտնվել է Տավուշի մարզի Չինարի գյուղում, որն այս օրերին գտնվել է հակառակորդի կրակի տակ։

Գյուղացիները հայտնել են, որ  սադրանքներ հաճախ են լինում և ադրբեջանական գործելաոճն իրենց համար նորություն չէ, բայց վերջին ժամանակահատվածում խոշոր տրամաչափի զինտեխնիկայից կրակոցներ չեն եղել։

Բնակիչները գոհունակություն են հայտնել սահմանապահ զինվորներից, որոնք նրանց գնահատմամբ արտակարգ պատրաստվածություն ունեն։ Նրանք նաև նշել են, որ որևէ իրավիճակում չեն պատրաստվում դուրս գալ գյուղից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։



Հրապարակվել է։ 06:53 14/07/2020