+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Վաչոյի աղբյուր» հանդամասում ՈՒԱԶ»-ի կողաշրջման հետեւանքով մարդ է մահացել

 Օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ա  Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի բնակիչ, 53-ամյա Վարդան Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Նարեկ Հ.-ի քեռին էր: 



Հրապարակվել է։ 10:45 08/08/2020