Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարագավան գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն (լրացված)



 

       

Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10  բնակիչ: Ժամը 13:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն:


***

Հունիսի 22-ին, ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 15 բնակիչ և ոստիկանության 10 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում: Ժամը 15:51-ից 16:40-ը ջրասուզակները «Հախումի» ջրամբարում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

***

Հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից: Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

Mes.am

Հրապարակվել է։ 11:28 23/06/2019