Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է 1000 քմ, Այգեձոր գյուղում՝ 8 հա խոտածածկ տարածք


Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, 400 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա, 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 2500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 4000 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1 հա, 

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1000 քմ, 2000 քմ, Դալար գյուղում՝ 1000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6000 քմ, 1000 քմ, Շահումյան գյուղում՝ 1 հա, Արտիմետ գյուղում՝ 1000 քմ, Մերձավան գյուղում՝ 800 քմ, Մուսալեռ գյուղում՝ 1 հա, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, 4 հա, 

Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ 3000 քմ, 

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Այգեձոր գյուղում՝ 8 հա։

Հրապարակվել է։ 07:38 04/07/2020