Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վրացական բեռնատարը միջպետական ավտոճանապարհից դուրս է ընկել (լուսանկարներ)


Հուլիսի 10-ի գիշերը, կեսգիշերին   Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի վարչական տարածքում  վրացական պետահամարանիշներով  բեռնատարը  կոտրելով  ճանապարհի եզրի արգելապատնեշը՝  դուրս է եկել  ճանապարհի երթեւեկելի մասից, ընկել  ճանապարհից ներքեւ։ Մեր տեղեկություններով՝ ազգությամբ  վրացի վարորդը ղեկին քնել  է, պատահարից  նա չի տուժել։



Հրապարակվել է։ 15:03 10/07/2020