+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

10 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայականի համար


Դիլիջան քաղաքի բնակիչ  Արթուր Կոխլիկյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ  նա պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ  2020թվականի մայիսի 21-ին Կալինինի  փողոցի բնակիչ Սասուն Գրիգորյանի դրդմամբ նրան տվել է 10 հազար դրամ, պաշտոնատար անձ հանդիսացող  ՀՀ ոստիկանության ճանապարհային  ոստիկանության Իջեւանի հաշվառման  եւ քննական բաժանմունքի տեսուչ Արծիվ Արտավազդի Մեջինյանին որպես կաշառք փոխանցելու՝ գործնական քննության  արդյունքը փոխելու եւ վարորդական իրավունքի  վկայական ստանալու համար։ Սասուն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել  ,որ նա Արթուր Կոխլիկյանի գործնական քննության  արդյունքը փոխվելու եւ վարորդական  իրավունքի վկայական ստանալու համար շահագրգռելով, դրդել է  վերջինիս իրեն տալ  10 հազար դրամ՝ տեսուչ Արծիվ Մեջինյանին որպես կաշառք փոխանցելու համար; Սակայն  վերջինս չի վերցրել  առաջարկված գումարը  եւ  հրաժարվել  է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Արթուր Կոխլիկյանի օգտին որեւէ գործողություն  կատարել։ Ա Կոխլիկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասով, Ս Գրիգորյանին 38-312 հոդվածի  1-ին մ ասով եւ 34-313 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունը  սեպտեմբերի 14-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

Հրապարակվել է։ 18:34 15/09/2020