Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

12 օր անց ձերբակալված չկա


Հունիսի 14-ին Իջեւան քաղաքում որսորդական հրացանից  կրակել  են Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար,1984թ ծնված  Գրիգոր Սարհատյանի վրա, վերջինս ստացել է աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ։  Երբ Գ Սարհատյանը ավտոմեքենայից  իջել է, հանցագործը  նրա ոտքին կրակել է։  Դեպքից հետո Գ Սարհատյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի»  բժշկական կենտրոն, ուր նրա ոտքը անդամահատվել է; Հունիսի 24-ին   նա այդ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։  Իջեւան քաղաքում  որպես այդ հանցագործության մոտիվ նշում են ենթադրյալ հանցագործի եւ Գ․ Սարհատյանի միջեւ հին, չպարզված հաշիվները, որոնք պարզելու համար նրանք  գնացել  են իրենց ընդհանուր ծանոթի տուն։  Երեք երեխաների հայր Գրիգոր Սարհատյանը, ում խնամքին են  նաեւ կինը, մայրը եւ տատը, Լուսահովիտ համայնքի  ղեկավար է ընտրվել 2018թ․ դեկտեմբերի 3-ին։ Հանցագործության  դեպքի արթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական   վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին.մասի(«Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») և 235-րդ հոդվածի 1-ին մասի(«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հատկանիշներով։  Տավուշի  մարզային քննչական վարչությունից   տեղեկացա, որ դեպքից 10 օր անց նշված քրեական գործով ձերբակալված կամ կալանավորված անձ , հետախուզվող չկա,հանցագործության գործիքը հայտնաբերված չէ։ Դեպքը տեղի է  ունեցել Իջեւան քաղաքի կենտրոնում, Տավուշի մարզպետարանի շենքի մոտակա  շենքերից մեկի բակում։ Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ այդ ժամանակ 2 կին, որոնք նշված տարածքում են ապրում, անմիջականորեն տեսել են բակում  կատարվածը եւ հանցագործությունը կատարող անձին։ Իջեւանում շատերը գիտեն, թե ով է կատարել այդ հանցագործությունը, ով նախկինում էլ աչքի է ընկել ոչ օրինապահ  վարքով։ Տեղեկությունենր կան, որ դեպքի ականատեսները  հանցագործություն  կատարող անձի  ինքնությունը չեն նշում, քանի որ վախենում են, կամ չեն ցանկանում հանցագործին  վատամարդ դառնալ։

 

Հրապարակվել է։ 06:56 26/06/2019