Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

29-ամյա տղամարդուն դատում են 15 –ամյա աղջկա հետ ամուսնանալու համար

 

Տավուշի մարզի հեռավոր  գյուղերում քիչ չեն դեպքերը, երբ  չափահաս երիտասարդը փաստացի ամուսնանում է  16 տարին չլրացած աղջկա հետ։ Այդ ամուսնությունների մի մասի դեպքում փեսացուի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, գործն ուղարկվում է դատարան։ Ահավասիկ այդպիսի  մի ամուսնություն։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է  Տավուշի մարզի Բերդ համայնքի մաս կազմող, սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակիչ, 1989թ ծնված  Ա. Ասրյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրված  այն բանի համար, որ լինելով  29 տարեկան, 2018թ հուլիսի 12-ից  մինչեւ նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իր տանը պարբերաբար, փոխադարձ համաձայնությամբ  սեռական հարաբերություններ է ունեցել   իր կնոջ՝ ակնհայտ 16 տարին չլրացած, 2002թնոյեմբերին ծնված աղջկա հետ։ Ա Ասրյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով(«21 տարին լրացած անձի կողմից  պարբերաբար սեռական հարաբերությունն  ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը ակնահայտ 16 տարին չլրացած անձի նկատամբ»)։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է  4-10 տարի ժամկետով ազատազրկումը։  Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 12:05 01/11/2019