Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

4 խմ վառելափայտը փորձել է տեղափոխել Լոռի

Գանձաքար գյուղի բնակիչ, 1974թ․ ծնված Արարատ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից շահագործվող Գազել մակնիշի ավտոմեքենայով 2019թ հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի վարչական տարածքից առանց թույլտվության Լոռու մարզ է տեղափոխել անտառխախտմամբ հաճարենի, հացենի, բոխի ծառատեսակներից պատրաստված 4 խմ վառելափայտ, որը նույն օրը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու վերջնամասում։ Արարատ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասով։ Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունվարի 23-ին։

Հրապարակվել է։ 09:30 22/01/2020