Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

40-ամյա տղամարդը սուտ մատնություն արել, թե աներն ու զոքանչն իրեն ծեծել են


Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1980թ ծնված  Սերյոժա  Շախպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա 2020թապրիլի 26-ին, ժամը  1955-ին իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը  կեղծ է, սուտ մատնություն է կատարել այն  մասին, որ իր կնոջ հայրն ու մայրն իրեն ծեծի են ենթարկել։ Սերյոժա Շախպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով(«Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Սերյոժա Շախպարյանի աները եւ զոքանչը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչներ են,  համապատասխանաբար 56 եւ 55 տարեկան։   Ս․ Շախպարյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Հրապարակվել է։ 09:58 01/07/2020