+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

58-ամյա տղամարդը Նոր Արեշի տներից մեկում նախ պարանով խեղդել, ապա՝ գլխատել է 68-ամյա քրոջը․ (տեսանյութ)


Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։

Մոտեցել են տղամարդուն ու պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է: Համայնքային ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին։ Ոստիկանությունում պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։ Եղելությունը պարզելուց հետո դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տան ննջասենյակում իրավապահները հայտնաբերեցին սպանված կնոջ դիակը։ Տանը հայտնաբերվեց նաև արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվեց հետևյալը. նախնական տվյալներով՝ քրոջ ու եղբոր միջև տան հետ կապված կենցաղային վեճ էր սկսվել, որի ընթացքում էլ տղամարդը նախ պարանով էր խեղդել կնոջը, ապա գլուխը կտրել։ 58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


<<Տեսանկյուն>>- Բերդ քաղաքից հայտնեցին, որ   չամուսնացած Վահրամ  Մեժլումյանը տարիներ շարունակ  Բերդում  դիահերձող է աշխատել։ Բերդի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենք միայն դիահերձման համար տարածք են տրամադրում, իսկ ծառայությունն  իրականացնում  է  դատաբժշկական ծառայությունը։ Դավիթ Հարությունյանը  Բերդի տարածաշրջանի դատական բժիշկն է եղել, 2 տարի առաջ է ազատվել  այդ պաշտոնից։  Նա ասաց, որ  Վահրամ  Մեժլումյանը  չի ունեցել բժշկական կրթություն, նա իրենց մոտ ձեւակերպված  է եղել  որպես սանիտար։  Աշխատանքի ընթացքում  Վահրամ  Մեժլումյանը չարաշահե լ  է  ոգելից խմիչքները։ Քույրը՝ Մելանյան  եղբորը պարբերաբար տարել  է  իր մոտ՝ երեւան,Վահրամը  որոշ  ժամանակ  դադարել  է  ալկոհոլ օգտագործել, սակայն Բերդ  վերադառնալով  եւ  հանդիպելով  ոգելից խմիչքների հանդեպ սեր ունեցող անձանց, կրկին նրանց հետ խմիչքներ է  օգտագործել։  Տեղեկություններ կան, որ Վահրամ  Մեժլումյանը Ռուսաստանում  եղած ժամանակ թմրանյութ է  օգտագործել։  Նա հայտնեց  , որ 4 տարի առաջ   բուժաշխատողների բողոքների  հիման վրա, ոգելից խմիչքներ օգտագործելու համար , Վահրամ  Մեժլումյանն աշխատանքից ազատվել է , որից հետո   բնակության  է տեղափոխվել  Երեւան։ Դ Հարությունյանը Վահրամին բնութագրեց ոչ  ագրեսիվ վարքի տեր։ Նա ասաց, որ  տվյալներ կան, որ Վահրամ  Մեժլումյանը հաշվառված  է  որպես հոգեկան հիվանդ, սակայն դա հաստատապես պնդել  չի կարող։

 

 

Հրապարակվել է։ 00:08 04/08/2020