Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անտառապահին դատում են 62 հատ հատված ծառը չտեսնելու համար

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1967թ ծնված    Ռազմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ   անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները ոչ պատշաճ է  կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր  հետեւանքներ։ Ըստ «Դատալեքս » դատական տեղեկատվական համակարգի՝ Ռազմիկ Հակոբյանը, որպես 6-րդ պահաբաժնի անտառապահ, հանդիսանալով մշտապես իշխանության  ներկայացուցչի  գործառնույթներ իրականացնող իրականացնող պաշտոնատար անձ, իր աշխատանքային ժամերին , բազմաթիվ շրջագայություններ իրականացնելով պահաբաժնի տարածքում, աշխատանքի ընդունվելուց հետո մինչեւ 2018թ մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում չի հայտնաբերել պահաբաժնում անտառխախտման արձանագրություններով չձեւակերպված ապօրինի հատված, 62 տարբեր տեսակների եւ տրամագծերի ծառերի կոճղերը։ Ռ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում  է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։

 

 

Հրապարակվել է։ 08:59 18/08/2019