Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի 30 ծառ է հատել


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ ծնված Գեւորգ Օհանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ մայիսի 20-ին ապօրինի հատել է բոխի, հաճարենի, լորենի տեսակի ընդհանուր 30 կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով  550 հազար 500 դրամի վնաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով( «Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները խոշոր վնաս  են  պատճառել») ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 07:23 09/03/2020