Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պետությանը պատճառվել է 1.587.000 դրամի վնաս


2018թ. հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» Նորաշենի անտառպետության «Կծոծկուտ» հանդամասում 8 հաճարենի ապօրինի հատելու մասին:

Մարտի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է 1992 թ. ծնված Գևորգ Խ.-ն՝ պետությանը պատճառելով 1.587.000 դրամի վնաս:
Նա ներկայացվել է քննության:
Կատարվում է քննություն:

Police.am

 

Հրապարակվել է։ 01:16 29/03/2019