Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատման հետքերով


Նոյեմբերի 8-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, «Գյուների Փարա» կոչվող տարածքում հայտնաբերել են 16 խ/մ փայտանյութ: Պարզվել է` փայտանյութը պատկանում է Իջևանի Անկախության փողոցի 34-ամյա մի բնակչին:

34-ամյա տղամարդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 11:27 09/11/2019