Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատման հետքերով․ Իջևանի ոստիկանների հերթական բացահայտումը


Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Փետրվարի 13-ին հերթական դեպքը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելով` ժամը 19.30-ի սահմաններում Գանձաքարի գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերեցին 10 խմ-ից ավելի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «Ուրալ» մակնիշի մեքենա: Ոստիկանները պարզել են, որ բեռնատարը պատկանում է Գանձաքար գյուղի 36-ամյա մի բնակչի: Միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 07:52 19/02/2020