+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատում Դիլիջանում

 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 19-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Կալինինի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հարևանությամբ հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 1,5 խմ փայտանյութով, որի հետնամասում գետնին թափված եղել է մոտ 1 խմ փայտանյութ: 29-ամյա վարորդը հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, որը նույն օրը, առավոտյան, ապօրինի հատել է Դիլիջան քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքի հարակից անտառից:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Գետնին թափված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:


Հրապարակվել է։ 05:57 21/06/2019