Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատում Նավուրի անտառում



Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Իծաքար գյուղերի խաչմերուկից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված Նավուր գյուղի 44-ամյա բնակչի վարած, առանց հաշվառման համարանիշների «ԳԱԶ 66» ավտոմեքենան։ Նա փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մոտ 6 խմ փայտանյութը հատել է Արծվաբերդի անտառտնտեսության Նավուր անտառպետության 2-րդ պահաբաժնի քամատապալ ծառերից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:


         

 

Հրապարակվել է։ 11:49 05/10/2019