+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Առանց լիցենզիայի արտարժույթ է փոխանակել


Բերդ քաղաքի բնակիչ,1965թ, ծնված Սամվել Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց համապատասխան լիցենզիայի 2019թ օգոստոս ամսից մինչև 2019թ հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում փոխանակման ձևով իրականացրել է 405000 ՀՀ դրամին համարժեք 800ԱՄՆ դոլարի և 3000 ռուսական ռուբլու արտարժույթի առուվաճառք: Սամվել Քոսակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով հերթական դատական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է  փետրվարի 20-ին։

 

Հրապարակվել է։ 14:41 10/02/2020