+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենցին պնդում է, որ չի հարվածել ՊԵԿ աշխատողին


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում  է Բագրատաշեն գյուղի բնակիչ, 1983թ․ ծնված  Սեդրակ Մինասյանի դատավարությունը։ Նա  մեղադրվում է այն  բանում, որ 2020թ հուլիսի 7-ին, ժամը 1415-ի սահմաններում, իրենց բակում գործող ավտոլվացման կետի գործունեության օրինականությունը ստուգելու  նպատակով ժամանած, իշխանության ներկայացուցիչներ  հանդիսացող օպերլիազորներ  Դանիել Աթոյանից, Արմեն   Ծատուրյանից եւ Կարեն Սարգսյանից  տեղեկանալով, որ նրանք հանդիսանում են  ՊԵԿ  հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին՝ գործունեություն  ծավալելու համար որպես տնտեսվարող հաշվառվել ՀՀ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումում, որի պատճառով  Դանիել Աթոյանի կողմից  իր ծառայողական պարտականություննները  կատարելու հետ կապված նրա նկատմամբ  գործադրել է առողջության  համար վտանգավոր  բռնություն ՝ ավտոլվացման կետի մոտից վերցնելով բահ՝ հարվածել է նրա աջ ձեռքին, որի հետեւանքով վերջինիս առողջության պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով՝ աջ նախաբազկի փափուկ հյուսվածքների  սալջարդի, ենթամաշկային արյունահավաքի, արյունազեղման եւ քերծվածքի  տեսքով։ Նույն օրը, ժամը 1415-ի սահմաններում նա բահով հարվածներ է հասցրել   ՊԵԿ-ին պատկանող  «Տոյոտա Կորոլլա»  մակնիշի  ծառայողական ավտոմեքենայի տանիքին , առջեւի դիմապակուն եւ շարժիչի ծածկոցին։ Ս Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ  185 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ խափանման  միջոց է  ընտրվել կալանավորումը։  Սեպտեմբերի 3-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի   դատավոր Զոյա Զաքինյանը  նախնական դռնբաց դատական նիստում քննության է առել  Ս Մինասյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։ Ս Մինասյանը դատարանում   հայտնել է, որ իր բնակարան  ներխուժած անձանց ինքը չի վնասել, այլ՝ դուրս  է հրավիրել, նրանք չեն ներկայացել որպես հարկային մարմնի աշխտակիցներ, ինքը ընդունում է միայն ավտոմեքենան վնասելու մեղադրանքը, դեպքից հետո ինքն է զանգել ոստիկանության Բագրատաշենի  բաժանմունք, պատմել  դեպքի մասին, ներկայացել ոստիկանություն , սակայն  իրեն ձերբակալել են, նշելով, որ բերման են ենթարկել։ Ս Մինասյանը  հայտնել է , որ ինքը  ծառայողական  ավտոմեքենայի ձախ մասին է հարվածել, սակայն նկարներում մեքենայի աջ մասն էլ է վնասված ։ Դատարանը հաշվի առնելով   նրան մեղսագրվող արարքի բնույթն ու  վտանգավորության աստիճանը, նրա անձը եւ ընտանեկան պայմանները, խնամքի տակ գտնվող անձանց առկայութունը, Այրում  համայն քի ղեկավարի միջնորդությունը, չանդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածության հարցին, սակայն  նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած նրա կողմից իրավախախտում կատարած լինելու վերաբերյալ,  գտել է, որ նրա նկատմամբ  ընտրված խափանման միջոցը պետք է փոխել եւ ընտրել  «Ստորագրություն չհեռանալու  մասին»   խափանման միջոցը՝ մինչեւ դատական քննության  ավարտը։

Հրապարակվել է։ 11:06 12/09/2020