Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդավանում 3,5 խմ շինափայտ էր հայտնաբերվել


ՀՀ ոստիկանությունը հայտնում է,որ հուլիսի 30-ին Բերդավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել էր «ԶԻԼ» մեքենա՝ բեռնված փայտանյութով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող նշված մեքենայի զննությամբ, բեռնաթափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ շինափայտ, ինչը չի համապատասխանում ներկայացված, մեկ այլ քաղաքացու անվամբ անտառպետության կողմից դուրս գրված փայտանյութի համար տրված փաստաթղթին: Նշված քաղաքացին բացատրություն է տվել, որ շինափայտը պատկանում է իրեն և այն պատրաստել է ինքը Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության պահաբաժիններից մեկից 2 հատ «Հաճարենի» տեսակի ծառ բենզասղոցով հատելու միջոցով: 
Նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 08:42 10/08/2019