Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդում վթարից վիրավոր 10-ամյա տղան տեղափոխվել է Երեւան

 

Հուլիսի 8-ին, ժամը 1230-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում  «ՎԱԶ 2107»    մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենրակել Բերդի բնակիչ 10-ամյա տղայի։ Վերջինս  անգիտակից  վիճակում ժամը 13-ի սահմաններում տեղափոխվելէ Բերդի  ԲԿ։ Այդ   ԲԿ-ի տնօրեն Համայակ Ադամյանը հայտնեց, որ  բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Նույն  ժամը 19-ի սահմաններում տղան ռեանոմոբիլով տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Տղան այդ հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել։

Հրապարակվել է։ 12:24 10/07/2019