Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բեռնատարի խցիկը հայտնվել է Նոյեմբերյանի բնակելի շենքի բակում

Հուլիսի 11-ի ուշ երեկոյան, ժամը 23-ի սահմաններում «ԴԱՖ» մակնիշի, հայկական պետական համարանիշերով բեռնատարը Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքի մոտ վթարի է  ենթարկվել։ Ծիրանով բեռնվաշ, Ռուսաստան  մեկնող բեռնատարը տեխնիկական անսարքության պատճառով կտրուկ արգելակել  է, որի հետեւանքով բեռնատարը  ջարդել  է փողոցից բնակելի շենքը անջատող բետոնյա պատնեշը,բեռնատարի խցիկը  հայտնվել է շենքի բակում։  Հուլիսի 12-ի առավտյա դրությամբ բեռը՝  ծիրանը  գտնվում էր վթարի ենթարկված բեռնատարում։



Հրապարակվել է։ 05:26 12/07/2019