Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերքաբերում գողացել են 44 լիտր օղի, 2 միլիոն դրամի ոսկեղեն,4200 դոլար եւ այլն

 

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Ներսիկ Աբազյանին եւ Աչաջուր գյուղի բնակիչ Գագիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար , որ ուրիշի գույքի գաղտնի հափաշտակություն  կատարելու   շուրջ իրար հետ նախնական համաձայնության գալով՝ 2019թ հունվարի լույս 18-ի գիշերը  նախապես իրենց հետ վերցված մետաղյա լինգով կոտրելով Բերքաբեր գյուղի բնակիչ Լեւոն Խուդավերդյանին պատկանող բնակարանի  առաջին հարկում գտնվող, որպես պահեստարան հանդիսացող նկուղի դռան կախովի փականը՝  այնտեղից գողացել  են 44 լիտր թորած օղի, որից հետո տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով բնակարանի պատշգամբի պատուհաններից մեկը, ապօրինի մուտք են գործել տուն եւ այնտեղից  գողացել 27 հատ, ընդհանուր 2 միլիոն դրամ արժողությամբ ոսկե զարդեր, 4200 ԱՄՆ դոլար,20 ուկրաինական գրիվնա եւ 21 882 դրամին համարժեք վրացական լարի։

Ն Աբազյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 1 եւ 3 կետերով եւ նույն հոդվածի 3-րդ մասի 11 կետով(2դրվագով), 268 հոդվածի 3-րդ կետով, Գ Սլավերդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 1  եւ 3 կետերով եւ նույն հոդվածի 3-րդ մասի 11 կետով(2դրվագով): Ն Աբազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Գ Ալավերդյանը գտնվում է  ՀՀ ԱՆ «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկում։ Սույն քրեական գործով դատական առաջին նիստը  Տավուշի մարզի առաջին  ատյանի դատարանում նշանակված է  հուլիսի 12-ին։

 

Հրապարակվել է։ 13:28 10/07/2019