Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բնակարանային գողություն Արծվաբերդ գյուղում․ Տավուշի ոստիկանների բացահայտումը(տեսանյութ)


Հունիսի 11-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ փետրվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արծվաբերդ գյուղում իր հարազատի չբնակեցված առանձնատնից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ օգտվելով տանտերերի բացակայությունից` առանձնատան պատուհանով մտել են ներս, գողացել գորգ ու հեռուստացույց:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ, և հաղորդումից մեկ օր անց բնակարանային գողությունը բացահայտվեց:
Քրեական հետախույզները պարզեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 37-ամյա մի բնակիչ:
Հունիսի 12-ին, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Հրապարակվել է։ 08:22 17/06/2020