Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բժշկուհին հայտնեց, որ ինքը գործել է կլինիկական ուղեցույցի նորմատիվներին համապատասխան

 

Հոկտեմբերի 18-ին Իջեւանի բժշկական  կենտրոնում  32 շաբաթական հղիություն ունեցող 23-ամյա կնոջ կեսարյան հատում վիրահատությամբ  ծնված նորածինը մահացավ։  Այդ  դեպքը որոշ  ֆեյքեր օգտագործեցին համացանցում  բժիշկների հասցեին   մեղադրանքներ հնչեցնելու համար։ Իջեւան  քաղաքում եւ մեր հանրապետությունում  բժշկուհի Վարդուհի Վարդապետյանը  հմուտ բժշկի, սրտացավ անձնավորության բարի  համբավ ունի։ Այդ դեպքի կապակցությամբ  զրույց ունեցանք բժշկուհի Վ․ Վարդապետյանի հետ։ Նա հայտնեց, որ    նորածինը  ծնվել է առանց ճիչի, նրան  հանձնել են մանկաբույժին, սակայն վերջինիս կողմից կատարված  ռեանիմացիայի փորձերը  արդյունք չեն տվել, նորածինը չի շնչել։ Բժշկուհին ասաց, որ ինքը գործել է կլինիկական ուղեցույցի նորմատիվներին համապատասխան։  Նա հայտնեց, որ ծննդկանի  հարազատներն  իրենից  դժգոհ չեն, նրանք եղել են իր աշխատասենյակում , բարյացակամ են եղել իր հանդեպ։

Բժշկուհին ասաց, որ տեղի ունեցածից   ցավ է  ապրում, սակայն բժիշկը Աստված չէ, ինքը գործել է կլինիկական ուղեցույցին համապատասխան, ,գոյություն ունի  պաթոլոգիաների դեպքում նորածինների մահվան դեպքերի վիճակագրություն, դեպքի վերաբերյալ  կատարվող  քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները;

Բժշկուհի Վ․ Վարդապետյանը հայտնեց ,որ  չի կարելի նման դեպքերը շահարկել, ասելով․« Ես ցավում եմ, որ նման արշավ է սկսվում բժիշկների դեմ»։

Հրապարակվել է։ 13:00 28/10/2019