Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճամբարակի 4 բնակիչ ծեծի են ենթարկել Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի տեղակալին

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում  է  Ճամբարակի բնակիչներ Հրայր Լազարյանի, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի  դատավարությունը։ Հ.  Լազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ ապրիլի 15-ի ժամը 14. 00-ի սահմաններում «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տարածքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ ՝ երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին։ Դա կատարվել է այն բանից հետո, երբ  վերջինս փորձել է կանխել  Հրայր Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրս բերումը։

Մաթեւոս Լազարյանին  մեղադրանք է առաջարդվել, որ նա նա 2019թ ապրիլի 15-ի ժամը 16.00-ի սահմաններում «Հայանտառ » ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տարածքում  Արմեն Շառյանի  եւ  Վահե Դանիելյանի  հետ նախնական համաձայնությամբ, նրանք առողջության համար վտանգավոր բռնություն  են գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն»  մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ՝ ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ նրա  առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է  բացահայտել եւ արձանագրել Հրայր Լազարյանի կողմից, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի մասնակցությամբ։  փայտանյութի ապօրինի դուրս բերումը  Հ Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին, Մ Լազարյանին, Վ Դանիելյանին եւ Ա Շառյանին՝ 316 հոդվածի 2-րդ մասով։ Նրանց բոլորի նկատmամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։

 

Հրապարակվել է։ 08:12 09/09/2019