Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՈ ուժեղացված ծառայություն Իջևանում և Դիլիջանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա(տեսանյութ)


Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Իջևանում և Դիլիջանում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 20 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 5 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 26, թաղանթապատված դիմապակիով՝ 4, հետախուզման մեջ գտնվող 2 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ` մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

Հրապարակվել է։ 06:30 03/07/2020