Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դատարանը վճռեց «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից ավելի քան 2 միլիոն 600 հազար դրամ բռնագանձել

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն  «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2018թփետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ այդ գործով դատական նիստ նշանակել 2018թ. մայիսի 8-ին:  

2019թ  օգոստոսի 28-ին Իջեւան քաղաքում դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել  է հայցը բավարարել   եւ  «Իջեւան ստուդիա»ՍՊԸ-ից հօգուտ « Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել  2 միլիոն 559 հազար 550 դրամ՝ որպես պայմանագրային պարտավորությունների  չկատարման հետեւանքով ձեւավորված պարտքի  գումար, « Իջեւան ստուդիա»ՍՊԸ-ից հօգուտ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի բռնագանձել 51 հազար 991 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

«Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն  2003 թվականից Իջեւան քաղաքում  հեռուստահաղորդումներ էր հեռարձակում, այն ներկայումս հեռարձակումներ չի իրականացնում։

Հրապարակվել է։ 12:37 02/09/2019