+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ազգային պարկի նախկին ղեկավարներին դատում են


Հունիսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նaխագահությամբ մեկնարկել է   Դիլիջանի ազգային պարկի նախկին ղեկավարների դատավարությունը։ Արմեն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2017թ հուլիսի 24-ից մինչեւ 2018թ օգոստոսի  7-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, իրեն վստահված ուրիշի  գույքը հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքը եւ գույքի նկատմամբ իր լիազորությունները օգտագործելով՝  ապօրինի, անհատույց, շահադիտական  նպատակով օտարել է իրեն վստահված գույքը։  «Դիլիջան  ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ   Բենյամին Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ  անբարեխիղճ  եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել  է  էական վնաս։ Գագիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ  հոկտեմբերի 4-ից մինչեւ 2018թ օգոստոսի 23-ր աշխատելով «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ում որպես ինժեներ, հանդիսանալով վարչատնտեսական գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պարտավոր լինելով կազմել ամենամսյա հաշվետվություններ օգտագործված վառելիքի վերաբերյալ, սահմանված կարգով բաշխել է վառելիքը, յուրաքանչյուր ամիս կազմվող, մարդատար ավտոմեքենաների երթուղու թերթերում եւ  օգտագործված վառելիքի վերաբերյալ լրացրել է կեղծ տվյալներ, որոնք ամբողջական տեսքի են բերվել տնօրեն Ա Աբրահամյանի կողմից հաստատվելուց հետո: Ա Աբրահամյանին մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի  179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված  ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է  պաշտոնեական դիրքն օգտագործելով» ), 179 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով(«Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված  ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է  պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով» ), 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական կեղծիքը» ), Բ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 314 հոդվածի 1-ին մասով, 315 հոդվածի 1-ին մասով, («Պաշտոնական անփութությունը» ) Գ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-179 հոդվածի 1-ին կետով(« Հանցակցությունը յուրացնելուն կամ վատնելուն՝ հանցավորին վստահված  ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությանը, որը կատարվել է  պաշտոնեական դիրքն օգտագործելով» ), 2 դրվագոսվ, 38-314 հոդվածի 1-ին մասով(« Հանցակցությունը պաշտոնեական կեղծիքին»), 2 դրվագով ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 07:42 18/06/2019