+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկանները բնակիչներից մեկի տանը թմրամիջոց են հայտնաբերել(տեսանյութ)


Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հունիսի 12-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը:
Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջանի Հակոբջանյան փողոցի մի տան ննջասենյակից հայտնաբերեցին յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված, իսկ տան հարակից հողամասում` կանեփի 8 թուփ:
Պարզվել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը պատկանում են տանտիրոջը:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 09:39 16/06/2020